Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստեփան Դանիելյան. Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է

Ստեփան Դանիելյան. Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է
18.04.2022 | 07:34

Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է, և հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։


Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն «արածացնելու» (քաղաքական իմաստով ) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ՝ հզոր երկրների մասնակցությամբ։


Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։
Հ.Գ. Հայաստանի ընդդիմությունը ե՞րբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել (սա հռետորաբանական հարց էր):

Դիտվել է՝ 11517

Մեկնաբանություններ